Արտակարգ իրավիճակների նախարարությունը ճշտել է երկնաքարերի անձրևից տուժածների թիվը, որը արդեն հասել է 524-ի: Գրում է Life News կայքը:
Տուժածներից 67 երեխաներ են,իսկ երեքի վիճակը ծանր է:
Չելյաբինսկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ամենավատ դրությունը այժմ այդ վայրում է:
Մասնագետների կարծիքով երկնաքարերի անձրևը կապված է աստերոիդի թռիչքի հետ, որը անցնելու է Երկիր մոլորակի կողքով ռեկորդային մոտ տարածությամբ` 28կիլոմետր: