Չնայած որ մեկը վնասվածք ունի, իսկ մյուսը մեծ ցանկություն ունի թիմը փոխել Բունդեսլիգայի պաշտոնական կայքի օգտատերերը համարում են, որ Ռոբերտ Լևանդովսկին և Հենրիխ Մխիթարյանը նոր խաղաշրջանում կազմելու են ամենավտանգավոր և ամենարդյունավետ հարձակվողական զույգը: Համապատասխան հարցման ժամանակ Բորուսիայի հարձակվողական այս զույգի համար քվեարկել է օգտատերերի 40.7%-ը:

Ընդ որում Բավարիայի հարձակվողական զույգը` Մարիո Մանջուկիչ և Մարիո Գյոտցե մեծ տարբերությամբ գտնվում է երկրորդ տեղում: Նրանք ստացել են Բորուսիայի դուետի օգտին քվեների գրեթե կեսը (23.96%):

Երրորդ տեղը զբաղեցրել է Լեվերկուզենի Բայերի հարձակվողներ Շտեֆան Կիսլինգը և Համբուրգից տեղափոխված Հյոն Մին Սոն: Նրանց հաջորդում է Գելզենկիրխենյան զույգը Կլաաս Յան Հունթելաար և Ադամ Սժալայ, իսկ յնուհետև Մյունխեն Գլադբախի հարձակվողներ Մաքս Կրուզն ու Ռաֆայելը: Վերջին տեղում հայտնվել են Հանովերի հարձակվողական զույգը Մամե Դիուֆը և Սցաբոլշ Հուսթին:

Որպես ամենավտանգավոր հարձակվողներ Լևանդովսկի-Մխիթարյան ընտրության վրա ազդել են նաև անցած խաղաշրջանում յուրաքանչյուր խաղացողի կողմից ցույց տված վիճակագրությունը: Անցած խաղաշրջանում եթե Լևանդովսկին դարձել է 24 գոլի հեղինակ, ապա Մխիթարյանը 19 խաղի ընթացքում դարձել է 25 գոլի հեղինակ: