ՀՖՖ-ն նախատեսում է առաջիկայում սկսել Աբովյանի քաղաքային ստադիոնի շինարարությունը: Նախագիծն արդեն պատրաստ է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են ստադիոնի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են հարակից տարածքները, կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ Արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:


Շահագործման հանձնվելուց հետո ստադիոնը կհամապատասխանի ՈւԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայու և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: