ԱԺ ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հետևյալը հայտնեց. «Որ օրը եղել եմ ընկճված, բրիֆինգին խոսել եմ տխուր, անմիջապես ստացել եմ զանգեր զորքերից, հատկապես էն տեղամասերից, որտեղ ծանր վիճակ ա: Սպաները խնդրում էին, ասում՝ եթե նույնիսկ վաղը իրիկունը պատերազմը պիտի կանգնի, առավոտ զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դո՛ւխ տուր, խնդրում ենք՝ տենց մի՛ խոսա»: