Օգոստոսի 8-ին, ժամը 11.24-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում` Դմանիսի քաղաքից 11 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը

էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 44.060:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան: