Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է նոր նախաձեռնություն` «Ջնջել կարմիր գծերը» անվամբ:
Այդ խումբը խորհուրդ է տալիս փչովի ներկերով ջնջել վճարովի կայանատեղիների համար նախատեսված քաղաքի փողոցների կարմիր գծերը: Առաջին քայլն արված է և նախաձեռնության անդամները տեղադրել են լուսանկա, որտեղից պարզ է դառնում, թե ինչպես է վճարովի կանգառը դառնում անվճար:
Նշենք որ, «Ջնջել կարմիր գծերը» ֆեյսբուքյան խումբն իր համար ընտրել է հետևյալ կարգախոսը` «Օգտվենք հաջողությունից, ազատենք երկիրը ինքնակոչ ղեկավարներից և օլիգարխներից»: