Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 4։4։


Առաջին խաղակեսում Հայաստանի թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը։ Աչքի ընկավ նաեւ Գարեգին Մաշումյանը։

Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը եւս երկու գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը։

Դրանից հետո խաղահրապարակի տերերի չորրորդ գոլը խփեց Դավիթ Ասլանյանը։ Սակայն հյուրերը վերջնամասում եւս մեկ գոլ խփեցին եւ խուսափեցին պարտությունից։

Երկրորդ խմբի առաջատարը Ռուսաստանի թիմն է, որը երկու խաղում վաստակել է 6 միավոր։ Ֆրանսիան 2 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Վրաստանն ու Հայաստանն ունեն 1-ական միավոր։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0:6 հաշվով պարտվել էր Ռուսաստանի հավաքականին, իսկ ֆրանսիացիները 4:4 հաշվով էին ավարտել Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումը (2-րդ խմբի խաղացանկը):