Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա: Նա ասաց.

-Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու:

Այս հայտարարությունը իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Մասնավորապես՝

ու՞մ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել,
պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:
Այն որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել, այն որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի:

Նարեկ Մալյան