«Ժամանակ» թերթը գրում է. ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի ու վարչության պետ Արսեն Ղազարյանի կողմից փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու գործը հասել է դատարան։ Այս գործով արդեն մեկ դատական նիստ է տեղի ունեցել։
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե ամեն ինչ օրենքով ընթանա, ապա լինելու է մեղադրական դատավճիռ, և աշխատանքից ազատված 15 աշխատակիցները ունենալու են հնարավորություն վերականգնվելու իրենց աշխատանքում և ստանալու հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: