Չնայած նրան, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վայելում է Բրիտանիայի ժողովրդի սերը և ժուռնալիստների հետաքրքրությունը, այնուամենայնիվ չի ընդգրկվել Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցուցակում: Այդ ցուցակն ամեն տարի կազմում է ВВС-ն:
Ինչպես գրում է Cosmo.ru-ն զարմանալի չէ, որ այս տարի ևս առաջին պատվավոր հորիզոնականում հայտնվել է Բրիտանիայի առաջին դեմքը՝ Ելիզավետա II-ը:
Բրիտանիայի ամենազդեցիկ կանանց ցուցակում են հայտնվել նաև ֆինանսների և քաղաքականության «մադամ» Թերեզա Մեյը, Վիկտորիա Բեկհեմը, Էլիզաբեթ Մերդոքը: