Այս խորհուրդները կօգնեն հզորացնել տան ինտերնետը 3 անգամ։

1. Տան կենտրոնում. Wi-Fi սարքի մոդեմը պետք է գտնվի բնակարանի մեջտեղում։ Այդ դեպքում ալիքները ավելի հավասար կտարածվեն, հասնելով տան անկյունները։

2. Բարձրացրեք այն վերև. Երբեք սարքը հատակին մի դրեք։ Այդ դեպքում ալիքների մեծ մասը կգնա ներքևի հարևանին։

Ամենալավ տեղը սարքի համար՝ պատի վրա է, ավելի մոտ առաստաղին։ Դա օգնում է ունենալ շատ հզոր ազդանշան։

 

3. Հեռացրեք տեխնիկան. Տեխնիկան, որը գտնվում է մոդեմի մոտ, նվազեցնում է սարքի ազդանշանը։ Հեռուստացույցը կամ համակարգիչը չպետք է գտնվեն մոդեմի մոտ՝ հիշեք այդ մասին։

4. Խաղացեք ալեհավաքների հետ. Եթե մոդեմը ունի 2 ալեհավաք, դրեք մեկը ուղղահայց, մյուսը հորիզոնական։ Այդպես այն ավելի լավ ազդանշան կտա և ինտերնետը կուժեղանա։

Փորձեք ալեհավաքների տարբեր դիրքեր և փորձեք հասկանալ, թե երբ են ազդանշանները ավելի լավ։

5. Wi-Fi-ազդանշանի քարտեզ. Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք ցույց են տալիս ձեր տան այն հատվածները, որտեղ ազդանշանները ավելի լավ են։

Ներբեռնելով այդպիսի ծրագրերը՝ դուք կկարողանաք ավելի լավ հասկանալ, թե որտեղ է պետք դնել սարքը, և ինչու որոշ տեղերում ձեր տանը ընդհանրապես ինտերնետ չկա։