Անդրոիդ-ռոբոտները տարեց տարի դառնում են ավելի կատարյալ: Նրանք արդեն կարողանում են խոսել, երգել, պարել, զգացմունքներ արտահայտել, նկարել, մատուցել բարերում, գտնվել տիեզերքում: Ուստի շատ տրամաբանական հարց է առաջանում կարող են արդյոք նրանք զբաղվել սեքսով մարդկանց հետ: Սոցիալական հետազոտողները հետաքրքրվել են, թե արդյոք մարդիկ կարող են ընդունել ռոբոտներին որպես սեքսուալ զուգընկերների: Համաձայն այս տարի անցկացրած հարցումների արդյունքի, ամերիկացիների քիչ մասն է կողմ դրան:

The Huffington Post պարբերականը հարցրել է ԱՄՆ 1000 տարեզ քաղաքացու, որոնցից միայն 9 % է համաձայնվել ռոբոտների հետ զբաղվել սեքսով: Ընդ որում հարցվածների 18%-ը նշել է, որ 2030 թվականին սեքս ռոբոտները դառանալու մեր առօրյայի անբաժանելի հատվածը:

Այս պատասխանները զարման է առաջացրել Fastcoalbs-ի լրագրող Միխայել Գրոթհաուսին, քանի որ մարդկանց մեծ մասը օգտագործում է էլեկտրոնային և երբեմն շատ զրգացած սեքս խաղալիքներ: