Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է առաջադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հեղինակներին:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծումը դարակազմիկ իրադարձություն է: Առաջարկում եմ պարգեւատրել պատվաստանյութի հեղինակներին Պետական պարգեւով Կրեմլում հունիսի 12-ին: Նաեւ առաջադրել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի»,-քաղաքական գործիչը գրել է թվիթերյան իր միկրոբլոգ-ում