Պարօլիմպիական խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսը, որին մեղադրում են իր ընկերուհու սպանության մեջ, մեղադրանքները ներկայացնելուց հետո լաց է եղել դատարանում: Գրում է Իտառ-տաս-ը:
Նշենք, որ ոստիկանությունը դեմ է, որ Պիստորիուսին բաց թողնեն մինչև հետաքննության ավարտը:
Հիշեցնենք, որ սիրահարների օրը Պիստորիուսի տանը սպանություն էեղել: Վազորդը իր ընկերուհուն շփոթել է գողերի հետ և կրակել նրա վրա: