Երգիչ Դիմա Բիլանը որոշել է պատմել ընկերության մասին շոու-բիզնեսում. ինչպիսի՞ն է այն իրականում: Հաճախ կարելի է տեսնել, որ տարբեր միջոցառումների ժամանակ աստղերը բարեհամբույր ժպտում են իրար, զրուցում և անգամ լուսանկարվում միասին: Բայց թե որքանով է այդ արտաքուստ ջերմությունը անկեղծ, դժվար է ասել:
Որպես ամենավառ աստղերից մեկը՝ ով-ով բայց, Բիլանը լավ գիտի՝ ինչ է իրականում կատարվում ներքին խոհանոցում և ինչպիսի հարաբերություններ ունեն միմյանց հետ իր գործընկերները: «Իմ կարծիքով շոու-բիզնեսն իրենից ներկայացնում է կիսաարտահայտություններ, կիսաբառեր, կիսամարդիկ: Եվ՝ կիսաընկերություն»:
Երգիչը ևս դեմ չէ լուսանկարվելուն, իսկ հետո իր բլոգում նոր ֆոտոներով գլուխ գովելուն, բայց իսկական ընկերներ շոու-բիզնեսի ոլորտից, ինչպես խոստովանել է, չունի:
kiss.am