Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

 Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Երիտասարդ մայրիկը բռնել է փոքրիկի ձեռքը, կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Կալիֆոռնիայում։ «Ամենակարեւորը»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։

Օրեր առաջ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցին։ Որդու լույս աշխարհ գալուց հետո կյանքում փոփոխությունների մասին խոսելով՝ երիտասարդ մայրիկը նշել էր՝ երեխայի հետ, իսկապես, շատ բան է փոխվում. «Արեգն իմ խիղճն է։ Ամեն երեխա իր ծնողի խիղճն է։ Երբ ունես երեխա, արդեն սկսում ես ուրիշ ձեւով ապրել կյանքդ, որովհետեւ սա նոր սկիզբ է, նոր ստարտ, եւ ուզում ես այնպես ապրել, որ քո սխալների համար քո երեխան պատասխան չտա»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)