Օրերս հայտնի դարձավ, որ երգիչ Մհեր Արմենիան քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել՝ բացելով նոր կուսակցություն՝ «Ազգի ձայնը»:
Այսօր «Հրապարակ TV»-ի եթերում երգիչը հայտնել է, թե ինչպես իր մոտ առաջացավ կուսակցություն ստեղծելու և քաղաքականություն մտնելու գաղափարը:
«Գաղափարը ստեղծվել է այն ժամանակ, երբ ես հասկացա, որ պարզապես կարծիք բարձրաձայնելով՝ որպես մշակույթի գործիչ, դրանից այլ ուրիշ ոչ մի շարժ չկա: Երբ հասկացա, որ կուսակցություն ստեղծելը միակ ճանապարհն է, որ կարողանամ իմ հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որ ունենամ մասնակցություն ազգի, երկրի ճակատագրի հարցում, և հասկացա, որ պետք է սա տեղի ունենա իմ կյանքում»,- ասել է նա:
Մհեր Արմենիան հայտարարել է, որ իր՝ նոր ձևավորած քաղաքական ուժն ինքնուրույն է և որևէ մեկի պատվերով չի աշխատում. «Միանշանակ, մենք գալու ենք, որ դառնանք իշխանություն»,- ասել է նա՝ հայտարարելով, որ եթե արտահերթ ընտրություններ էլ չլինեն, ապա գալիք 2023 թվականի ընտրություններին իր քաղաքական ուժը կմասնակցի:
Մանրամասները՝ տեսանյութում: