Լոնդոնում ոստիկնությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկին Դոմենիկո Ռանկադորեին, որին Իտալիայի իրավապահ մարմինները չէին կարողանում բռնել շուրջ 20 տարվա ընթացքում:

Ոստիկանության տվյալներով Իտալիայում Ռանկադորեն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման «Կոզա Նոստրայի» հետ կապեր ունենոլու մեղադրանքով: Նա հետախուզության մեջ էր գտնվում 1994 թվականից:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, 64 ամյա մաֆիոզը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան Եվորպոլի խնդրանքով:

Ոստիկանության տվյալների համաձայն, նա այժմ գտնվում է կալանքի տակ և արդեն հինգշաբթի օրը կանգնելու է բրիտանական դատարանի առջև, որտեղ կքննարկվի հայրենիք նրա արտահանձման հարցը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: