Սննդատեսակների շատ յուրահատուկ համադրություններ, որոնք կարող են արմատապես փոխել սննդային նախընտրությունները
1. Սմբուկ և մեղր
Սմբուկը տապակիր, վրան մեղր լցրու և մատուցիր:
2. Ելակ և վարունգ
Այս պարզ համադրությունն իդեալականորեն հարմար կլինի ամառային թեթև աղցանի, թարմացնող լիմոնադի համար: Հրաշալի համ ունի:
3. Միս և հատապտուղով ջեմ
Միջին տապակվածության հյութեղ սթեյքի վրա լոռամրգի սոուս լցրու, կհիանաս:
4. Արքայախնձոր և կապույտ բորբոսով պանիր
Այս երկու բաղադրիչները փոխազդում են բարձրագույն մակարդակով, հեշտությամբ համադրվում են:
5. Մուգ շոկոլադ և բազուկ
Աննման համադրություն է: Բազուկով աղցանի վրա մի քիչ քերած սև շոկոլադ լցրու, չես ափսոսա: Կամ բազուկով մուրաբա պատրաստիր՝ մուգ շոկոլադ ավելացնելով:
6. Սուրճ և աղ
Սուրճի իրական շատ գնահատողներ դրան մեկ պտղունց աղ են ավելացնում:
Աղը սուրճի համը փափկեցնում է, դառնությունը վերացնում է:
7. Սեխ և խոզապուխտ
Սա ավանդական իտալական համադրություն է:
8. Պաղպաղակ և թթու վարունգ
Ճարպը և շաքարն անհրաժեշտ են էներգիայի համար, աղը՝ բջջային նյութափոխանակության և արյան նորմալ շրջանառության պահպանման համար:
9. Մրգային աղցան և աղացած չիլի
Մեքսիկական ուտեստ է, հրաշալի համ ունի: Նման համադրության համար առավել հարմար են մանգոն և անանասը:
10. Սև խավիար և սպիտակ շոկոլադ
Բրիտանացի անվանի խոհարար-ալքիմիկոս Հեսթոն Բլյումենտալը գործնականում ապացուցեց, որ այս համադրությունն առավելագույնս հաջող է:
11. Ելակ և բալզամիկ սոուս
Քաղցրի և թթվի համադրությունն առույգացնող էլիքսիր է, որը նաև ցածր կալորիական է:
12. Միս և շոկոլադ
Մեքսիկացիները հյութեղ միսը եփում են շոկոլադի սոուսով, գետնանուշով, քնջութով և համեմունքներով:
13. Մուգ շոկոլադ և կետչուպ
Պարզվում է՝ մուգ շոկոլադում լոլիկի նոտաներ կան, իսկ տոմատի սոուսն ուժեղացնում է դրանք՝ հարստացնելով սիրելի քաղցրավենիքի համը: