Ես հասկացել եմ, թե հայ տղամարդկանց զգալի մասը ինչու է այդքան սեռաքաղց: Արդեն որերորդ անգամ լսում եմ, որ (մանավանդ վալենտինի օրը) տղամարդիկ իրենց դուր եկած աղջիկներին թանկ նվերներ կամ ծաղիկներ են ուղարկում: Դա ի՞նչ ա: Դա կնոջը գրավելու ձև ա՞: Եթե դու աղջկա հետ դեռ ոչ մի անգամ չես հանդիպել, դեռ չես համբուրվել, դեռ հարաբերություն չկա, էդ դեպքում թանկ նվեր ես ուղարկում՝ որ ի՞նչ: Դա աշխարհի ամենաախմախ բանն է, որ կարելի է անել: Եթե դու դա անում ես, ուրեմն աղջիկների հոգեբանությունից զրո ես - կլոր զրո:


Այսինքն ի՞նչ ա ստացվում՝ դու քո թանկ նվերով ուզում ես աղջիկ կպցնե՞ս: Մտածում ես աղջիկը պիտի նայի՝ թանկ նվեր ա, ասի. «Վայ-վայ-վայ, էս տղեն ինձ թանկ նվեր տվեց, գնամ հետը ընկերություն անե՞մ»: Էդպիսի աղջիկներ կան, բայց եթե ձեր ուզածը էդ ա, հենա գնացեք միանգամից հետը թիվ խոսացեք-պրծեք, էլ ի՞նչ նվեր: Սեքսով զբաղվեք փողի դիմաց: Ձեր արածը դա է:


Ցանկացած աղջիկ, որը ոչ թե փող է փնտրում, այլ հարաբերություն, տղամարդուց ՄԻՆՉԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նվեր ստանալով արդեն իր մտքի մեջ խաչ է քաշում էդ նվերը նվիրողի վրա: Վերջ, դուք իր համար գոյություն չունեք, հասկացա՞ք: Էդ մի նվերով ինքը իր մտքում ձեզ արդեն պոտենցիալ զուգընկերների ցանկից հանեց-սիկտիր արեց:
Իսկ եթե բացառություններ կան, ուրեմն էդ աղջկա շրջապատում բոլորն են ձեր նման ու չկա ոչ մի նորմալ մարդ, որը աղջիկա հետ նորմալ կվարվեր: Որովհետև եթե լինի թեկուզ մի հատ տենց տղամարդ, ապա աղջիկը հենց իր հետ կհանդիպեր, իսկ ձեզ ու ձեր նմաններին կուղարկեր գրողի ծոցը՝ ձեր բոլոր ախմախ նվերներով հանդերձ:


Հասարակ բան ա – եթե ուզում ես աղջկան նվեր տալ, էլի տուր: Բայց աղջկա հետ խոսի, աղջկան հրապուրի, հետը հանդիպի, հարաբերություն ստեղծի, էմոցիոնալ կապ ստեղծի ու դրանից հետո ուզում ե՞ս՝ Դուբայի շեյխերի սաղ ոսիկները բեր լցրու ոտների տակ, ամեն օր ծաղիկներով պատի, առավոտները արի պատուհանի տակ սերենադ երգի, երկնքում դրոններով գրի «Ես քեզ սիրում եմ», բայց էդ ամեն ինչը արա հարաբերությունը ստեղծելուց հետո՛, ոչ թե առաջ՝ ո՞նց կարելի է էդ պարզ բանը չհասկանալ:


Այ էդքան բանը չեք հասկանում, դրա համար էլ մնում եք առանց սեքս: Դրա համար էլ մի հատ ժպտացող աղջիկ եք տենում՝ չոքներդ թուլանում ա: Դրա համար էլ մարմնավաճառները էդքան պահանջարկ ունեն մի երկրում, որտեղ բազմաթիվ կանայք երազում են զուգընկեր ունենալու սեքսով զբաղվելու և երջանիկ լինելու մասին: 

Աղբյուր՝ https://www.facebook.com/NarekSargsyan01