2013-2014 ուսումնական տարում նախատեսվում է ունենալ քավելի քան 37 հազար առաջին դասարանցի: ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հունվարին բյուջեն հաստատվում է՝ բյուջեով նախատեսվում է որոշակի գումար՝ ամեն աշակերտի համար:
Առաջին դասարանցիների փաստացի թիվը հստակ կլինի սեպտեմբերի 20-ին:
«Ժամանակ»-ի կատարած փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր առաջին դասարանցու դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ է ունենալ 24840-60320 դրամ գումար: Ստորեւ ներկայացնում ենք առաջին դասարցիներին անհրաժեշտ պարագաների արժեքները.
վերնաշապիկ՝ 4500-15 200 դրամ,
տաբատ՝ 5500-16 300 դրամ,
կոշիկ՝ 5000-15 500 դրամ,
կիսաշրջազգեստ՝ 4500-14 200 դրամ,
սպորտային համազգեստ՝ 4000-8000 դրամ,
40 թերթանոց մեկ տետր՝ 80-100 դրամ (5 հատ)
դպրոցական պայուսակ՝ 4000-9000 դրամ,
ռետին՝ 80-120 դրամ,
քանոն՝ 70-300 դրամ,
օրագիր՝ 450-1200 դրամ,
նկարչական ալբոմ՝ 220-650 դրամ,
գունավոր մատիտներ՝ 490-1600 դրամ,
մատիտ՝ 60-100 դրամ,
գրիչ՝ 70-200 դրամ:
Հիշեցնենք, որ տարրական դպրոցում բոլոր դասագրքերն անվճար են տրվում: