«Հրապարակը» գրում է, թե մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել: 

Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան եւ մեկնել Հայաստանից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն հայտնաբերել չի հաջողվում: Նրա կինը թեեւ Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ:

Նշենք, որ Բաղդասարյանն այդ քայլին գնացել էր ինտերնետային խաղադրույքների պատճառով:  Վաղարշ Աբրահամյանն արագ փակեց բանկի պարտքը` մյուս խնդիրները համարելով երկրորդական: