Մեր շենքի առաջին հարկում պատճենահանման ու տպագրության փոքրիկ գրասենյակ է գործում։ Աշխատողները երկուսն են։ Երկուսն էլ բավականին հաճելի աղջիկներ են, որ միշտ բարեհամբույր սպասարկում են։ Հաճախ եմ այնտեղից օգտվում, չնայած վերջին դեպքից հետո մի տեսակ էլ չեմ կարողանում մտնել այնտեղ․․․ Հիմա պատմեմ, թե ինչ է կատարվել ու կհասկանաք ինձ։
Հուլիս ամիսն էր, պետք է մի քանի փաստաթուղթ պատճենահանեի։ Մինչ պատշգամբում ծխում էի ու դասավորում թղթերը, տեսա, թե ինչպես Լուսինեն՝ պատճենահանման գրասենյակի աղջիկներից մեկը, դուրս եկավ բակ՝ հեռախոսով խոսելու։ Մտածեցի՝ էլի ընկերոջ հետ է վիճում, խեղճ տղա․․․
Դասավորեցի թղթերս ու իջա պատճենահանելու։ Ներսում սարսափելի շոգ էր, օդ չկար շնչելու։ Երբ փակեցի հետևիցս դուռը, լսեցի ապարատի մոտ կանգնած գործ անող Աննայի ձայնը․ — Արագ փակիր դուռն ու մոտ արի, քանի մարդ չի եկել․․․
Ակամայից արեցի այն, ինչ նա ասաց։ Աննան առանց շրջվելու հանեց վերաշապիկն ու մեջքն ինձ ուղղելով ասաց․ -Արձակիր ներքնազգեստս, արագ, մի 5 րոպե մեզ լավ զգանք, քանի ոչ ոք չկա․․․ Էլի նույն ապուշ կտրած հայացքով մեխանիկորեն անում եմ այն, ինչ ասում է ու բան չեմ հասկանում։
-Այ հիմա կարելի է հանգիստ սուրճ խմել, — ասում է Աննան ու պատճենահանած թղթերի կապոցը ձեռքին շրջվում դեպի ինձ։ Զարմանքից քարացած այդ աչքերն ու կիսաբաց բերանը, որ կարծես ուզում էր մի բան ասել, բայց մնաց կոկորդում, ես երբեք չեմ մոռանա։ Միայն խզված ու կոկորդային ձայնով ասաց․
-Իսկ Լուսինեն ուր է․․․ Չեմ հիշում, թե ինչպես եմ գլխիկոր փախել այնտեղից, բայց հիշում եմ, որ նման ամոթ իմ կյանքում դեռ չէի զգացել․․․