Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում:
Հիշեցնենք՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ընդամենը 3 օր առաջ Պետրոսյանն ասել էր, որ խմբակցությունը լքելու մտադրություն չունի և չգիտի՝ որտեղից են գալիս նման խոսակցությունները:
Ասում են՝ առաջիկայում խմբակցությունը կլքեն նաև Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել ընտրություններին: Ասում են նաև՝ չի բացառվում, որ Պետրոսյանն ու մյուսները միանան Ռոբերտ Քոչարյանին: