ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։


Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։


Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: