Այսօր կայացել են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եւ արտաքին գործերի նապարարների հեռախոսազրույցները: Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում համագործակցության, ինչպես նաեւ էներգետիկ նախագծերի մասին հարցեր: Բայց այնպիսի տպավորություն է, որ այս երկու երկրների միջեւ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում:
Կրեմլի մամուլի ծառայութունը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը, ներառյալ ՌԴ ու Թուրքիայի գործողությունների համակարգումը ռեգիոնի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ընդգծել են էներգետիկայում համատեղ խոշոր նախագծերի իրագործման տրամադրվածությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցություններում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը, ինչպես նաեւ կարգավորումը Սիրիայում եւ Լիբիայում:
Էրդողանը հայտարարել է, որ թուրք եւ ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ ավելի արդյունավետ օգտագործեն Ղարաբաղում տրանսպորտային ուղիները:
Դիվանագիտությունում կարծես ամեն ինչ նորմալ է, բայց «գետնի վրա» տարօրինակ բան է տեղի ունենում: Վերջին երկու օրերին Ռուսաստանում մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ: Ղրիմում եւ Թաթարստանում կանխվել է քաղաքացիների գործունեությունը, որոնք փող էին հավաքում Իսլամական պետության գրոհայինների համար:
ԱԴԾ-ն ձերբակալել է Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի ադամներին, որոնք մասնակցել են Նովոսիբիրսկում ու Տոմսկում ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը:
Ուժայիները հատուկ գործողության ժամանակ ձերբակալել են Հիզբ ութ-Թահրիր ահաբեկչական կազմակերպության անդամների Ղրիմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում,Պրիմորեի, Կրասնոդարի երկրամասերում, Բաշկորտոստանում, Դաղստանում, ինչպես նաեւ Օրյոլի, Կալուգայի, Իվանովոյի մարզերում:
ԱԴԾ տվյալներով, կազմակերպության անդամները, այդ թվում համացանցով, ռուսների շրջանում տարածել են «ռազմատենչ իսլամիստական ահաբեկչական գաղափարախոսություն, որն ուղեկցվում է այլ կրոնների հանդեպ անհանդուրժողականությամբ, ինչպես նաեւ հավաքագրել են մուսուլման ռուսաստանցիների միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար»:
Հանգամանքների տարօրինակ բերումով նույն օրը Թուրքիայի հարավում ձերբակալել են Ռուսաստանի 5 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինական կերպով երկրի տարածք մտնել հարեւան Սիրիայից:
Ձերբակալված ռուսաստանցիներից մեկը Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության անդամ է:
Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել են Իսլամական պետություն կազմակերպության մի խումբ գրոհայինների:
Թուրքիան ակտիվացե՞լ է Ղրիմում ու Ռուսաստանի հարավում, եւ Մոսկվան արդյոք փորձում է կանխել այն, ինչ մեկ տարի առաջ խոստացել է Թուրքիայի նախագահի խորհրդականը՝ Ռուսաստանը ներսից պայթեցնել այնտեղ ապրող 25 միլիոն մուսուլմանների միջոցով:
Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված աշխատում են Սիրիայում, Լիբիայում, բայց «համագործակցությունն» ամենալավն ստացվում է հայկական հողերի վրա: Հավանաբար, Ռուսաստանը հույս ունի, որ Աղդամում մոնիտորինգային կենտրոնը եւ Թուրքիային հայկական երկինքը հանձնելը թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ղարաբաղ տեղափոխված գրոհայինների հարցով խնդիրներ չկան: Ու՞ր են «անհետացել» գրոհայինները:
Աղբյուր՝ Lragir.am