Հանցագործության ամենասարսափելի տեսակներից մեկը հղի կանանց սպանությունն է, որը բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում պատժվում էր ծանրագույնս: Այսպիսի հանցագործության ամենանշանավոր դեպքը տեղի է ունեցել 44 տարի առաջ, սակայն անգամ դրանից հետո սպանությունների թիվը չի նվազում:
44 տարի առաջ 1969 թվականի օգոստոսի 9-ին իր տանը վայրենաբարո սպանվել էր ամերիկացի դերասանուհի Շերոն Թեյթը: Սպանությունից մեկ տարի առաջ Շերոնը ամուսնացել էր ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ և սպանության պահին գտնվում էր հղիությոն ութերորդ ամսում: Դերասանուհու սպանությունը տխրահռչակ մանյակ- մարդասպան Չարլզ Մենսոնի ձեռքի գործն էր:
Օգոստոսի 9-ի գիշերը Թեյթը և ընտանիքի երեք ընկերը սպանվել էին Չարլզ Մենսոնի «ընտանիքի» կողմից: Այլանդակված մարմինները հայտնաբերվել էին առավոտյան տան հավաքարարի կողմից: Շեյ Թեյթի մարմնի վրա հայտնաբերել էին 16 դանակի հարված, որից հինգը` մահացու: Նրա արյունով տան դռան վրա գրված էր Pig(խոզ):
Այդ տարվա նոյեմբերին ձերբակալված Սյուզան Աթկինսը պարծեցել էր իր հետ նույն մեկուսարանում գտնվող ձերբակալվածի մոտ, որ փորձել է հղի կնոջ արյուն: Աթկինսը չի նշել անուններ, սակայն հենց դրա միջոցով քննիչներին հաջողվել է բացահայտել մի քանի սպանություն, որը նա իրականացրել էր իր գործընկերների հետ: Նրա «գործընկերները» հինգն էին, այդ թվում ձերբակալվածը նշել էր Չարլզ Մենսոնի անունը: Մարդսպանները ձերբակալվել էին և հարցաքննության ժամանակ պարզվել էր մինչև այդ անհայտ որոշ մանրմասներ:
Սպանելով տան բոլոր հյուրերին` բանդան Շերոնին թողել էր որպես վերջին զոհ: Դերասնաուհին խնդրել է, որ թողեն նա ծննդաբերի մինչև կսպանեն, սակայն Մենսոնը անդրդվելի է մնացել: Վերջապես բանդայի անդամներից մեկը հրամայում է Աթկինսին սպանել Շերոնին: Դրանից հետո Սյուզանը հասցրել է դանակի 16 հարված: Նրա երեխան սպանվել է 15 րոպե անց, ընդհանուր սպանությունը զբաղեցրել է ընդամենը կես ժամ: Հեռանալուց առաջ Աթկինսը սրբիչը թաթախել է Թեյթի արյան մեջ և դռան վրա գրել «խոզ»:
Ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել մահվան կախաղանի 1971 թվականի մարտի 29-ին: Այնուհետև մահվան կախաղանը փոխվել էր ցմահ ազատազրկման: Այսօր Չարլս Ուոթսոնի «ընտանիքի» անդամները Պատրիսիա Կրենվինկլ, Լեսլի Վան Հութեն և բանդայի գլխավոր Չարլս Մենսոնը շարունակում են մնալ ազատազրկման մեջ: Սյուզան Աթկինսը մահացել է բանտում 2009 թվականի սեպտեմբերի 24-ին գլխուղեղի քաղցկեղից:
Հաջորդ մեծ աղմուկ բարձրացրած սպանությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում 2009 թվականին: 11 ամյա Ջորդան Բրաունը սպանել էր իր հոր կնոջը 26 ամյա Քենզի Հոուքին, որը գտնվում էր հղիության ութերորդ ամսում: Սպանույունից հետո տղան դուրս էր եկել նստել դպրոցի ավտոբուսը և ուղևորվել դպրոց: Այնուհետև Ջորդանը ձերբակալվել էր քննիչներին հակասող վկայություններ տալու մեղադրանքով: Համաձայն ոստիկանության տղային է պատկանել սպանության գործիքը: Քննիչների կարծիքով Բրաունը խանդել է Հոուքին և նրա դեռևս չծնված երեխային իր հոր նկատմամբ զգացմունքի պատճառով: Ջորդանը հասկացել է, որ երեխայի ծնվելուց հետո նա կզրկվի իր սենյակից, քանի որ այն վերածելու են մանկական սենյակի: Դատական պրոցեսը երախայի նկատմամբ տևել է երկու տարի և գլխավոր հարցը ոչ թե անմեղությունն էր, այլ նրան դատել որպես մեծահասկի թե դեռահասի: Արդյունքում դատարանը որոշել էր դատապարտել տղային առանց տարիքային զիջումների: Բրաունը դատապարտվել է ցմահ ազատազրկման` դառնալով Ամերիկայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ հանցագործը: