Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն «International Amnesty» հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ նոր հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրում նախագահական ընտրություններից առաջ երկրում կա առնվազն 14 քաղբանտարկյալ: Կազմակերպությունը կոչ է անում անմիջապես ազատ արձակել ընդդիմադիր թեկանծուներին, լրագրողներին և իրավապաշտպաններին: 

Կազմակերպությունը նշում է, որ երկրում գնալով վատանում է մարդու իրավունքների իրավիճակը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները վերջին ժամանակներս հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կոչ են անում: