«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատերազմից հետո պարտավոր էր արձագանքել այն ամբողջ հանցագործությունների շղթային, որն իրականացվել է հայոց բանակի, հայ ժողովրդի զավակների նկատմամբ»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ԳՇ-ն է հայտնում մտահոգություն, քանի որ իրավապահ համակարգը՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, «տապալել է Փաշինյանի կողմից իրականացված հանցագործությունների համար ձերբակալումները»:
«Ընդդիմությունը մի պահանջ կարող է ունենալ Արթուր Դավթյանից. Դուք պարտավոր եք գոնե մեկ անգամ դրսևորել իրավահպատակ վա8քագիծ, ինչպես հաճախ մեզ եք կոչ անում: Ձեր իրավահպատակ վարքագիծը, պարո՛ն Դավթյան, կայանում է նրանում, որ կա՛մ ձերբակալեք դավաճանին ու բոլոր նրանց, ովքեր սպանել են հայ ժողովրդի զավակներին, կա՛մ հրաժարական տաք պատվով՝ ասելով, որ չեք կարողանում պատվեր չկատարել»,- ասաց Հովհաննիսյանը: