Շվեցարիայում խանութներից մեկի վաճառողը հրաժարվել է սպասարկել հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիին: Երիտասարդ աշխատողը համարել է, որ ամերիկացին անհրաժեշտ գումարը չի ունենա գնումները կատարելու համար: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Խանութի վաճառողուհին չի ճանաչել աստղին և հրաժարվել է տրամդրել պայուսակը, որը հետաքրքրել է Ուինֆրիին` համարելով, որ ապրանքի համար անհրաժեշտ գումար հաճախորդը չի ունենա: Միաժամանակ պետք է նշել, որ հարավամերիկացի հաղորդավարուհին աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է:
Ուինֆրին, մեկնաբանելով տվյալ դեպքը, նշել է, որ սա ցույց է տալիս, որ աշխարհում դեռևս գոյություն ունի ռասիզմ:
Օփրա Ուինֆրին վարել է ամերիկյան հեռուստաալիքով «Օփրա Ուինֆրիի շոուն» հաղորդումը 1986-2011 թվականներին: Նա առաջին և դեռևս միակ սևամորթ կին միլիարդատերն է: