Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ամերիկայի ներկայացուցիչ նշանակման առումով հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի հայկական համգումարը: Հայտարարությունում մասնավորապես հայկական համագումարը անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ռազմական հռետորության կապակցությամբ և հույս հայտնել, որ նոր համանախագահի նշանակումը դրական ազդեցություն կունենա խաղաղ բանակցությունների ընթացքի վրա:

«Ամերիկայի հայկական համագումարը հույս է հայտնում, որ դեսպան Ուորլիքի և նրա գործընկերների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խաղաղ բանակցությունների մեջ կընդգրկեն ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Միայն Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասնակցությամբ և ԼՂՀ բնակչության օժանդակությամբ, որոնք քաջաբար պաշտպանել են իրենց հայրենիքը, կհաջողվի հասնել տևական խաղաղության»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին: