Այսօր` փետրվարի 15-ին կայացել է Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես ասվում է.

«Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին`տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ: Կորցնելով ընդհանուր ազգային ճակատի ստեղծման գաղափարը` «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հայտարարում է ՀԱԿ-ի կազմից փետրվարի 15-ին իր անդամակցությունը կասեցնելու մասին:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը շարունակելու է հասարակության առողջ ուժերի համախմբման գործընթացը` ստեղծելով հակակոռուպցիոն պայքարի հանրապետական հասարակական միավոր»: