Հունաստանի Թեսալիա շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը:
Հարվածը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.16-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոն քաղաքի մոտ՝ Լարիսա քաղաքից 29 կմ հեռավորության վրա, Աթենքից 250 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը 2 կմ խորության վրա է եղել։
Տուժածների և վնասների մասին տեղեկություններ դեռ չկան: