Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ուր ենք հասել, միմյանց հայհոյելով, վարկաբեկելով, էլ չգիտեմ տարբեր կոչեր անելով, ամեն մեկդ մի բան պահանջելով ուզում եք առաջ գնալ:


Իսկ հարցրե՞լ եք՝ մենք՝ ծնողներս, ինչ ենք ուզում:

Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք:
Հը՞, կարո՞ղ եք հետ վերադարձնել։

Հ.Գ. Հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք»։