ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել է, որ վարչապետը հանդիպում է ունենալու նաև «Բարգավաճ Հայասան» խմբակցության ղեկավարի հետ. հրավերն ուղարկվել է:
Հիշեցնենք՝ այսօր վարչապետի հետ էր հանդիպել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա կարևորել էր նաև խորհրդարանական մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, որովհետև միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշմամբ չեն կարող գործընթացներն առաջ գնալ, և խորհրդարանը չի կարող ցրվել: