Ես առաջարկել եմ բանակին հանգիստ թողնել եւ գնար արտահերթ ընտրությունների. Ես ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Միակ ճանապարհը այս իրավիճակից դուրս գալու, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ այլ ուժեր կմիանան իրենց առաջարկությանը:


Հարցին, թե արդյոք արտահերթի հարցը օրակարգից դուրս կգա, եթե ԲՀԿ-ն մերժի վարչապետի առաջարկությունը կամ ընդհանրապես հրաժարվի նրա հետ հանդիպելուց, Մարուքյանն ասց. «Մեզ համար երբեք հարցն օրակարգից դուրս չի գալու: Կմերժվի, ուրիշ տարբերակ կմտածենք»:

Մարուքյանն անդրադարձավ «Իմ քայլի» պահվածքին, որը նախօրեին չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ՝ բոյկոտըելով ընտրությունը. «Դատավորների պակասի պատճառով քաղաքացիօների գանգատները ուշ են քննվելու: Հետեւաբար քաղաքացիները պետք է հետեւություն անեն եւ ընտրությունների ժամանակ գնան ընտրել «Լուսավոր Հայաստանին», որը երբեք նման բան չի անի, որ մարդկանց կյանքը էլ ավելի վատացնի: Էդ դեմարշը հո չեն արել Ռուբեն Վարդազարյանի դեմ: Ռուբեն Վարդազարյանի հմար ի՞նչ կա, ինքը ԲԴԽ նախագահն է, այդպես էլ մնաց: Մարդիկ հազար ու գործերով սպասում են, որ դատարանն իրենց հարցերը լուծի, էստեղ ասում են՝ չէ, քանի որ էն մեկը մազերը մի քիչ քիփ է կտրել, դրա համար էս մեկը պետք է պատժվի: Ժողովրդական խոսք կա, ասում են՝ օձի մուռը խլեզից են հանում: Դրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն»: