Ինչպես արդեն հայտնել էինք՝ մի խումբ զինվորականներ ցանկանում էին հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ հորդորելու համար, որ մինչև մարտի 9-ը Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ուղարկի ՍԴ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախագահը չի ընդունել զինվորականներին, քանի որ տեղում չի եղել: Զինվորականներն այժմ միացել են «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին: