Հայաստանի գրավման, մասնավորապես Սեւանը կես անելու Բաքվում հրապարակվող երկփուլ ծրագրերը: Ընդարձակ գոտին, նախքան Բաքվին հանձնելը, 5 տարով զբաղեցնելու են ռուսական խաղաղարարները

Մեդիադաշտի 99 տոկոսը եւ Բաղրամյանը զբաղեցրած ՀՓՇ հապավումով խմբակը շարունակում է Փաշինյան-Սարգսյան զույգի հետ ձեռք-ձեռքի տված քանդել հայկական պետությունը: Ռուսական փողոցը վաղուց սպառել է իրեն՝ ռուսական կառավարությունը եւս: Հանրությունը ոչ կտրուկ գրոհի է գնում հանուն Ռուսաստանի, ոչ էլ ընտրության է գնալու 99-ի պայմաններում

Հույսները ինչի՞ վրա են դրել երեւանյան կառավարող եւ «ընդդիմադիր» ռուսահայերը: Հավանաբար Հայաստանի մասին յոթ երգի նոր խմբագրության: Երգերի մեղեդին էապես տարբերվում է Գեւորգ Էմինի հայտնի գրքի եւ ֆիլմի ոգուց: Դրանք լույս էին տեսել ի նշանավորումն 1828թ. Ռուսական կայսրության կազմում Արեւելյան Հայաստանի կամավոր ընդգրկման 150-ամյակի:


1+17-ին թեւ տվող երգերը հետեւյալն են:

«Մենք ուրախ ենք, որ հայկական բոլոր կուսակցությունները Ռուսաստանի կողմնակից են», ասում է ՌԴ նախագահը իր խոսնակի շրթերով:

«Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի», խոստովանում է հայ ժողովրդի թիվ մեկ բարեկամ ՌԴ ՊԴ պատգամավոր Զատուլինը:

«Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն», սպառնում է հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեեւը:

«Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ», տրտնջում է ռազմական առաջատար փորձագետ Խոդարյոնոկը:

«Ռուսաստանը կօգնի հայերին, միայն երբ թուրքերը գրավեն նրանց երկրի կեսը. Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին», մատնում է ծրագրերը ՌԴ ՊԴ պատգամավոր Ժիրինովսկին:

«Հակակոմունիստ [ԽՄԿԿ անդամ Պուտինի մասի՞ն է] կառավարությունը պատասխանատու չէ բոլշեւիկյան կառավարության համար Կարսի ու Արարատի խնդրում, հետո ինչ, որ 1921-ին եւ հիմա դա նույն պետությունն է», բացատրում է Զատուլինը:

 
«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստնը, ճիշտ է՝ մեր զինվորները անմիջապես չեն կրակել հայերի վրա», հայտարարում է հայ ժողովրդի մեկ այլ բարեկամ Կուրղինյանը:

Նոր երգերը Հայաստանի մասին հնչում են անկեղծ եւ աներկբա: Թվում է Մոսկվան այլեւս միջոց չունի, բացի երկրի ուղղակի օկուպացիան Թուրքիայի հետ համատեղ: Գեներալ Մուրադովի թեւանշանի վրա արդեն պատկերված է Արարատը հայկական կողմից: Մնում է թողնող լինի:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/08/625767/