«Ինչպես են մտածում հարուստ մարդիկ» գրքի հեղինակ Սթիվ Սիբոլդը վստահ է, որ իրեն հաջողվել է առանձնացնել այն 4 արտահայտությունները, որոնք կանգնած են մարդու բարգավաճման ճանապարհին:

Positive-ն ներկայացնում է այն 4 արտահայտությունները, որոնք խանգարում են հարստանալ:

1. Ես միջոցներ չունեմ գաղափարս առաջ տանելու համար

 

Շատերն իրենց գաղափարները հրաշալի են համարում, բայց պնդում են, որ գումար չունեն դրանց իրագործման համար: Այդ միտքը հանդիպում է ոչ միայն այն մարդկանց շրջանում, որոնք իրենց մտքերի իրագործման համար ընդհանրապես ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլև կայացած ձեռնարկատերերի:

2. Ես հարստության արժանի չեմ

 

Կարծիք կա, որ ամեն մարդ չէ, որ արժանի է հարուստ լինելու, և նրանք, ում հաջողվել է հարստանալ, կամ հաջողակ են, կամ ժառանգություն են ստացել, կամ իսկապես հանճարեղ են: Ապագա հարուստներն իրենց հարցնում են՝ «Իսկ ինչո՞ւ ոչ ես»: Նրանք հավատում են, որ յուրաքանչյուրն արժանի է միլիոնների ու միլիարդների:

3. Ես վախենում եմ ամեն ինչ կորցնել

 

Ինչ-որ քանակի գումար աշխատելով՝ մարդիկ վախենում են ամեն ինչ կորցնել: Ցանկացած ներդրում արվում է՝ աչքի առաջ ունենալով ռիսկը:

4. Ես ատում եմ իմ աշխատանքը

 

Կարիերայի ամենավատ և ամենատարածված տարբերակն այն է, երբ մարդը չի սիրում իր աշխատանքը, բայց պահում է այն, որպեսզի ձեռնունայն չմնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը