Ժողովուրդ թերթի տվյալներով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին զորվարժություններ կանցկացնի Արմավիրի մարզում։ Զորավարժությունների ֆորմատի մասին տեղեկություն չի հաղորդվել, միայն նշված է, որ ներկայում Թուրքիայում անցկացվում են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Փետրվարի 1-12-ը Կարսում անցկացված զորավարժություններից հետո, մարտի 3-ին Իսպարտեում սկսվել են 6 շաբաթ տևողությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ։


Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի էին ունեցել մարտի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, 102 ռուսական ռազմաբազայի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի մասնակցությամբ։ Զորավարժությունների նպատակն է «ռազմական պատրաստության բարելավում խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի անցնման պայմաններում, հրամանատարական հմտությունների զարգացում և ղեկավարման մարմինների համակարգում ռազմական գործողությունների պայմաններում»։


Իր հերթին, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստության և զորքի օգտագործման հավանական տարբերակների ծրագրերը, ազգային բանակի բարեփոխումները, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։


Ինչի՞ն են պատրաստվում թուրք-«ադրբեջանական» և հայկական բանակները։ Կմասնակցի՞ արդոք ռոսւական զորքը մարտի 16-ի մանեւրներին։ Հիշեցնենք, որ այդ օրն ավարտվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետը, ըստ որի գծանշվել են Թուրքիայի արևելյան սահմանները։ Հիմա ռուս-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական բազան։

Ինչպե՞ս կվարվի Մոսկվան, եթե Թուրքիան որոշի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «երկարաձգել» պայմանագիրը Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի պայմաններում։

«Իհարկե, ռուսական բազան ներուժի անհամեմատելիության պատճառով չի կարող դիմակայել թուրքական բանակին, սակայն հարձակումը նրա վրա կնշանակի, ըստ միջազգային իրավունքի նորմերի, ագրեսիա Ռուսաստանի դեմ, այսինքն Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ», ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին, իսկ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին։

 

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/09/626114/