«Պետական կառավարման համակարգն այսօր կազմալուծված է, այս պայմաններում, որ ասենք, որևէ մեկը գնում, աշխատում է, դա աբսուրդ կլինի: Բացի այդ, մենք ունենք պետական կառավարման համակարգ, որն ամենազրոյական արդյունավետությամբ էր աշխատում»,- Դեմիրճյան պողոտայում լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով երկրի տնտեսական վիճակը, ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ Հայաստանում 3 տարիների ընթացքում ներդրումները կրճատվել են, ոչ մեկ չի ուզում ներդրում անել:
Անդրադառնալով ստեղծված ներքաղաքական իրավիճակին և ընդդիմության հետագա քայլերին, Մելքումյանն ասաց, որ ընդդիմությունն իր հետագա քայլերով պետք է ուժեղացնի հանրային ճնշումը, և այդ գործընթացը պետք է մեծացնել մարզերում, տարբեր բնակավայրերում. «Կամաց քայլերով հասունանալու է հրաժարականի պահանջը»,- վստահեցրեց պատգամավորը՝ հորդորելով մի փոքր էլ համբերել: