«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 9-ի գիշերը Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, պարզվում է, անակնկալ է եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ անդամների համար։ Այն համաձայնեցված չի եղել մյուսների հետ, նրանք զարմացել են, բայց ստիպված են եղել իրականացնել նրա կոչը։
Երեկ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ սպոնտան է եղել կոչը։ Երբ հարցրինք՝ թիմակիցները տեղյակ եղե՞լ են, որ ինքը նման կոչով պիտի հանդես գա, նա դժվարությամբ ասաց՝ այո։ Իսկ երբ նկատեցինք, որ այդքան էլ վստահ չասաց «այո»-ն, Մանուկյանն արձագանքեց․ «Որովհետեւ լրիվ որոշում չէր»։
Այսինքն՝ սպոնտա՞ն էր։ «Ե՛վ այն, ե՛ւ այն»։ Ի դեպ, հաստատեց նաեւ, որ կոչից հետո ողջ գիշերը չի մնացել՝ ինչ-որ պահից գնացել է տուն՝ հանգստանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում