Առողջ լյարդը կարող է ժամում մոտ մեկ ստանդարտ ալկոհոլային ըմպելիք մշակել: Եթե մարդը ավելի շատ է խմում, դա հետագայում կարող է հանգեցնել լյարդի ճարպային հիվանդության: Այսպիսով, լյարդի ճարպակալումը կարող է մարդու ալկոհոլային կախվածության նախազգուշական ազդանշան լինել, ինչպես The Express-ի հետ զրույցում ասել է բժիշկ Սքոթ Թոմասը:
Մասնագետի խոսքով՝ ցանկացած մարդ, ով շատ է խմում մի քանի ամիս կամ տարի, լյարդի ալկոհոլային բնույթի ճարպակալման հետ բախվելու ռիսկի է դիմում: Բացի այդ, պաթոլոգիական վիճակը կարող է խորանալ ոչ ճիշտ սննդակարգի, սահմանափակ ֆիզիկական ակտիվության, արյան բարձր ճնշման, ավելորդ քաշի հետեւանքով:
Մասնագետը նշել է երկու վաղ ախտանիշներ, որոնք վկայում են խնդրի մասին:
«Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը սովորաբար երկար ընթացք է ունենում՝ համարյա առանց ախտանիշների: Սակայն եթե ախտանիշներ են հայտնվում, դուք կարող եք զգալ անբացատրելի ուժեղ հոգնածություն կամ ցավեր՝ որովայնի աջ վերին հատվածում»,- ասել է նա:
Ինչո՞վ է վտանգավոր ալկոհոլային ճարպային հիվանդությունը:
Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդության հավանական բարդություն կարող է լինել պորտալ հիպերտենզիան, որի դեպքում լյարդում ճնշումը բարձրանում է պոտենցիալ լուրջ մակարդակի: Սա կարող է մանր անոթների պատռվածք եւ ներքին արյունահոսություն առաջացնել:
Լյարդի ալկոհոլային ճարպակալման մեկ այլ վտանգ է լյարդի էնցեֆալոպաթիայի զարգացումը, որն օրգանն անընդունակ է դարձնում տոքսինները օրգանիզմից հեռացնելու համար, ինչը մեծացնում է տարբեր ախտանիշների, այդ թվում` կոմայի զարգացման ռիսկը: