Վայոց Ձորի մարզում, մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, և ժամը 03։25-ին նորածինը մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բուժմիավորում են մեկնել Ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։


Աղբյուրի տեղեկություններով՝ նորածնի մայրն աշխատում է Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։