Ֆրանսիացի և ավստրալացի փորձագետները Երկրի վրա նոր մայրցամաքի առաջացման նշաններ են տեսել: Դրա ձևավորումը տեղի է ունենում Հնդկական օվկիանոսում:

Նախկինում համարավում էր, որ նոր մայրցամաքները կարող են հայտնվել միայն ցամաքի և օվկիանոսի սահմանների վրա:

Այժմ գիտնականները տեսնում են, որ մայրցամաքները կարող են ձևավորվել օվկիանոսային սարահարթում: Հնդկական օվկիանոսում մագմայի կուտակումներ են հայտնաբերվել հրաբխային ժայթքումներից հետո: Ապարների կազմը նման է մայրցամաքայինին: Սա նշանակում է, որ շուտով այստեղ կարող է ցամաք ձևավորվել։

Այժմ ապագա մայրցամաքի տեղում Կերգելենի արշիպելագն է գտնվում: Հետազոտությունը հրապարակվե է Terra Nova ամսագրում: