Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը՝ տարածքն ազատելու համար։ Ժիրայր Ավանյանն, ով արդեն 13 տարի պայքարում է Պուշկինի 10 հասցեում գտնվող իր սեփականությունը չկորցնելու համար, ասում է՝ ռեստորանի տարածքը երբեք վաճառել չի ցանկացել, բայց պարզվում է տարածքն արդեն իրենը չէ, այլ կառուցապատողինը։
Թեև հարկադիրը հստակ ժամկետ է ներկայացրել, երևանյան հայտնի ռեստորանի սեփականատերն ասում է՝ իր տարածքը որևէ մեկին տալ չի պատրաստվում:
Դեռ 2013թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ։ Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:
Մանրամասները՝ «Ա1 պլյուս»-ի տեսանյութում: