և ծով է մտել իսպանական «Կրիստոբալ կոլոն» ֆրեգատը։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:


Նավին հետևում են ռուս զինվորականները։

ՆԱՏՕ-ի երկրների նավերը պարբերաբար ուղևորվում են Սևծովյան ջրատարածք։ Այսպես, հունվարին Սև ծով էին մտել ամերիկյան երկու՝ «Պորտեր» և «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրները, դաշինքում դա բացատրում էին Ռուսաստանի «ռազմական հզորության ավելացմամբ»: Ի պատասխան ՝ Մոսկվան զորավարժություններ է անցկացրել, որոնք ներառել են ծովային մարտը։

Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ Սև ծովում այլ տարածաշրջաններից զինվորականների ներկայությունը չի նպաստում կայունությանը։