Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են Կրեմլից: Հստակեցրել են, որ ՌԴ առաջնորդը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան համաձայնագրի իրականացումը:


Դիտարկվել են նոյեմբերի 9-ի և 2021թ․-ի ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի գործնական ասպեկտները:

Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:

Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության հարցեր: Այս համատեքստում դրական է գնահատվել 3 երկրների փոխվարչապետներից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել նաև ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդի հարցերի շուրջ: