63-ամյա անգլիացի Սյուզան Ռուտը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ շան մասին մի երգ: Այդ երաժշտությունն անդադար հնչում է իր գլխում և անգամ խանգարում է քնել: Գրում է Metro-ն:
1950-ական թթ. That Doggie In The Window երգը, որը կատարում է Փաթի Փեյջը երեք տարի է անդադար հնչում է անգլուհու գլխում: Երբ Սյուզանը փոքր էր, ընտանիքով շատ էին լսում այս երգը, իսկ երեք տարի առաջ անգլուհին հանկարծակի հիշեց այն:
Բժիշկները պարզել են,որ կինը «երաժշտական ականջի սինդրոմով» է տառապում: Նրանք փորձել են բուժել կնոջը, սակայն չի հաջողվել:
Սյուզան Ռուտը միակը չէ, որ չի սիրում այդ երգը: Ջազ երգչուհի Ռոզան այնքան շատ էր ատում այդ երգը, որ այն ձայնագրել է, որպեսզի հասարակությունն այլևս չպահանջի իրենից կատարել այդ երգը: