Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կկարողանա մասնակցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հայտնում է Tuttosport-ը:

Սպասվում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը մարտի 18-ին կայանալիք խաղը կսկսի պահեստայինների նստարանից, սակայն կկարողանա դուրս գալ փոխարինման:


Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել «Ռոմայի» դեմ փետրվարի 28-ին տեղի ունեցած խաղում (2:1): Ընթացիկ մրցաշրջանում նա «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Միլանի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: